Տեղի է ունեցել «Գենդերային հավասարություն, մարդու իրավունքներ և գործողություն հանուն կլիմայի» թեմայով վերապատրաստման մեկօրյա դասընթաց
Սույն թվականի փետրվարի 6-ին Երևանում տեղի է ունեցել «Գենդերային հավասարություն, մարդու իրավունքներ և գործողություն հանուն կլիմայի» թեմայով վերապատրաստման մեկօրյա դասընթաց։
Միջոցառմանը մասնակցում էին ՇՄՆ էկոպարեկային ծառայության ինչպես կենտրոնական ապարատի, այնպես էլ մարզային վարչությունների կին ներկայացուցիչները:
Էկոպարեկային ծառայությունը բարձր է գնահատում և առանցքային համարում կնոջ դերը պետական կառավարման համակարգում՝ գիտակցելով, որ կանանց մասնագիտական ներուժն ու ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում էականորեն բարձրացնում են համակարգի կառավարման արդյունավետությունը։ Կանանց ակտիվ մասնակցությունը բնապահպանական ոլորտում ոչ միայն հավասար իրավունքների դրսևորում է, այլև կայուն և հավասարակշռված պետական ինստիտուտներ ունենալու կարևոր երաշխիք։
Մասնակիցներն ուսումնասիրեցին գենդերային դերերը, կլիմայական մարտահրավերների ազդեցությունը կանանց վրա և միջազգային իրավական շրջանակները։ Այս վերապատրաստումը մասնակիցներին հնարավորություն տվեց վերաիմաստավորել բնապահպանական խնդիրները մարդու իրավունքների պրիզմայով և ձեռք բերել հմտություններ գենդերային հավասարության սկզբունքները ամենօրյա աշխատանքային գործունեության մեջ կիրառելու համար։ Ստացված գիտելիքները կօգնեն էկոպարեկներին առավել թիրախային և ներառական մոտեցումներ ցուցաբերել իրենց պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։
Միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Եվրամիությունը հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակներում։