Տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Էկոպարեկային ծառայողների երդմնակալության հանդիսավոր արարողությունը

Օրերս տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Էկոպարեկային ծառայողների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։

Ծառայողները հանդիսավորությամբ երդվել են իրենց լիազորություններն իրականացնել բարեխղճորեն, օրենքի շրջանակներում և շրջակա միջավայրի պահպանության բարձր պատասխանատվությամբ, ինչից հետո ստորագրել են երդման փաստաթղթերը։

Ողջունելով նորանշանակ աշխատակիցներին՝ Ծառայության ղեկավար կազմն ընդգծել է, որ նոր ձևավորվող Ծառայության առաջին սերունդն իր օրինակելի և արժանապատիվ աշխատանքով պետք է դառնա մոտիվացնող ուժ՝ հանրության շրջանում բնության պահպանության և էկոլոգիական հոգածության առաքելությունը սիրով արմատավորելու համար։

Այս մարզային վարչության գործունեությունն ունի առանցքային նշանակություն, քանի որ Սևանի էկոհամակարգի համալիր պահպանությունն ու կայունության ապահովումը մեր պետության էկոլոգիական իրականության կարևորագույն և առաջնահերթ օրակարգային կետերից է։

23.06.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 03.07.2026