Վլադիմիր Կիրակոսյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՜ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին մեզ համար եղել է պատասխանատու աշխատանքի, համախմբվածության, հետևողական քայլերի տարի։ Ունեցել ենք փորձառություն ինչպես հաջողություններ գրանցելու, այնպես էլ՝ դժվարություններ հաղթահարելու և առաջ ընթանալու:
2026 թվականը դիմավորում ենք հաստատված խաղաղության պայմաններում և զարգացման արագացող տեմպերի ֆոնին՝ լի վստահությամբ, որ շարունակական աշխատանքով ու միասնական պատասխանատվությամբ կարող ենք ամրապնդել ձեռքբերումները և դրանք ծառայեցնել պետության, հասարակության և բնության պատշաճ պահպանման նպատակներին։
2026 թվականը Հայաստանի համար լինելու է նաև միջազգային մեծ պատասխանատվության տարի և վստահ եմ՝ Հայաստանը, հյուրընկալելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, պատվով է իրականացնելու ստանձնած կարևորագույն առաքելությունը:
Մաղթում եմ, որ 2026 թվականը բոլորիս համար լինի վերելքի ու լավատեսության, հաջողություններով լի տարի:
Առողջություն, հաջողություն ու բարեկեցություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին, Աստված պահապան մեր ժողովրդին:
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: