Վլադիմիր Կիրակոսյանը ներկայացրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետին

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը և տեղակալ Մուրադ Նուրիջանյանն աշխատանքային այցով եղել են ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասում։
Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը մարզային վարչության աշխատակազմին է ներկայացրել ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի վարչության նորանշանակ պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանին։
Ողջունելով ներկաներին՝ Կիրակոսյանը նախ ընդգծել է, որ ծառայության յուրաքանչյուր աշխատակից ստանձնել է պատասխանատու և կարևոր աշխատանք, ապա նշել, որ անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանության իրականացման դրական արդյունքները ոչ միայն մենք, այլև մեր ապագա սերունդներն են ժառանգելու, այս կարևոր աշխատանքն ի շահ մեր պետության է և ի շահ մեր կենսաբազմազանության պահպանմանը:
Կիրակոսյանը ընդգծել է, որ մարզային վարչության յուրաքանչյուր աշխատակցից սպասում է հետևողական, սրտացավ ու նվիրված աշխատանք և այս համատեքստում, կարևորելով մարզային վարչության պետի աշխատանքը, նշել է, որ Հովիկ Սաֆարյանից ակնկալում է անել առավելագույնն իրեն վերապահված ոլորտի պահպանությունը պատշաճ, արդյունավետ ու հնարավորինս անվրեպ կազմակերպելու և իրականացնելու համար։
Սաֆարյանն էլ շնորհակալություն է հայտնել իրեն այս պաշտոնը վստահելու համար և նշել է, որ պատրաստ է անել առավելագույնը գոհացուցիչ և տեսանելի արդյունք գրանցելու համար: