Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա կապակցությամբ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ փրկարարներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Փրկարարի օրվա կապակցությամբ։

Ձեր անձնվեր և պատասխանատու ծառայությունը մշտապես ապահովում է մեր երկրի քաղաքացիների, բնության և հասարակության անվտանգությունը։

Բարձր ենք գնահատում ՆԳՆ փրկարար ծառայության հետ համագործակցությունը։ Անտառային հրդեհների կանխարգելման, աղետների հետևանքների հաղթահարման և արտակարգ իրավիճակներում արդյունավետ արձագանքման համատեղ ջանքերը վկայում են, որ համակարգված աշխատանքով հնարավոր է ամրապնդել հանրային անվտանգությունը և պաշտպանել մեր բնությունը։

Էկոպարեկային ծառայության անունից վերահաստատում ենք պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել միջգերատեսչական համագործակցությունը և համատեղ ապահովել մեր հայրենիքի անվտանգությունն ու կայուն զարգացումը»:

 

04.09.2025
Թարմացվել է՝ 12.09.2025