Վլադիմիր Կիրակոսյանը ծանոթացել է էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նոր վարչական շենքի վերանորոգման ընթացող աշխատանքներին

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և նրա գլխավորած աշխատանքային խումբը ծանոթացել են էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նոր վարչական շենքի վերանորոգման ընթացող աշխատանքներին։

Այցի շրջանակում ծառայության ղեկավարը տեղում ծանոթացել է շինության վերանորոգման ընթացքին, հետաքրքրվել աշխատանքների պատշաճ և որակով կատարման ժամկետներով։

Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է, որ նոր վարչական շենքը պետք է դառնա ժամանակակից պահանջներին համապատասխանող աշխատանքային միջավայր, որը կնպաստի ծառայության արդյունավետ գործունեությանը և աշխատակիցների մասնագիտական կարողությունների առավել լիարժեք իրացմանը։ Նա պատասխանատու անձնակազմին հանձնարարել է աչալրջորեն վերահսկել ընթացող աշխատանքները, ապահովել դրանց բարձր որակը և առաջացած ցանկացած խնդրի դեպքում, որը կարող է խոչընդոտել գործընթացի պատշաճ իրականացմանը, անմիջապես զեկուցել՝ ժամանակին լուծումներ գտնելու նպատակով։

25.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 29.09.2025