Ուժեղացված ծառայություն՝ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների» ծրագրի շրջանակում սույն
թվականի դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Ջիլ բնակավայրին հարող լճի ափամերձ հատվածում նկատել են լճից դուրս եկող լողամիջոց:Ստուգմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչ Ա.Գ.-ն սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել է 55,44 կգ քաշով
120 հատ սիգ տեսակի ձուկ:Ըստ ԲԸՏՄ-ի կողմից կատարված վնասի հաշվարկի` պետությանը պատճառվել է խոշոր չափերի` 250 հազար դրամի վնաս, ուստի առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:ՇՄՆ էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները,ՆԳՆ ջրային պարեկները, ԲԸՏՄ-ի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները
լողամիջոցը և ձկները տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Ճամբարակի բաժին, որտեղ համատեղ ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում:Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

07.12.2024

Պատկերասրահ