Զգուշացում

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարգելի' քաղաքացիներ,

Ի կատարումն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մի շարք տարածքներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Շիրակի մարզ, Արարատյան դաշտ, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներ, Սյունիքի հովիտներ, Երևան քաղաք

Այս պայմաններում ցանկացած անզգույշ գործողություն կարող է դառնալ խոշոր հրդեհի պատճառ։

Էկոպարեկային ծառայությունը կոչ է անում

չայրել խոտածածկ և բուսական մնացորդներ,

չօգտագործել բաց կրակ դաշտերում և անտառների հարևանությամբ,

չթողնել ապակե շշեր կամ այլ դյուրավառ աղբ բնության մեջ,

նկատելու դեպքում անմիջապես ահազանգել։

Հրդեհի դեպքում զանգահարեք 911 կամ Էկոպարեկային ծառայության թեժ գիծ՝ 107։

Պահպանենք զգոնություն և համատեղ կանխենք հնարավոր վտանգները։

20.08.2025
Թարմացվել է՝ 22.08.2025