ՀՀ Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տեղամասի գլխավոր էկոպարեկ "ծածկագրեր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-259"
Վերջնաժամկետ՝ 06․10․2025
Հրապարակվել է՝ 22․09․2025
Էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագրեր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-259) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագրեր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-259) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ։
Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագրեր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-259) պաշտոնը կարող են զբաղեցնել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) և բավարարում են պաշտոնի անձնագրով պաշտոնին ներկայացվող պահանջներին:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք բավարարում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին։
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնում են՝
- դիմում (կցվում է):
- մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթղթերի (դիպլոմ (դիպլոմներ) լուսապատճեն.
- «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճեն.
- մեկ լուսանկար` 3x4 սմ չափի.
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն.
- անձնագրի լուսապատճեն ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի լուսապատճեն (կամ սոցիալական քարտի կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճեն).
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճեն (լուսապատճեններ).
- զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացության լուսապատճեն.
- վարորդական վկայականի լուսապատճեն (առկայության դեպքում):
Մրցույթն անցկացվելու է երեք փուլով՝ ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգում, թեստավորում (գրավոր) և հարցազրույց:
Մրցույթի բոլոր 3 փուլերին քաղաքացիները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով։
Ֆիզիկական պատրաստվածության վիճակը ստուգվում է մրցույթի առաջին փուլում՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1009-Ն որոշման 3-րդ ձևով սահմանված նորմատիվներին համապատասխան (կցվում է): Ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները թույլատրվում է հանձնել սպորտային համազգեստով և մարզական կոշիկով:
Թեստավորումն անցկացվում է գրավոր: Ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում թեստերը ներառում են 40 հարց, որի համար տրամադրվում է 80 րոպե ժամանակ։
Մասնակիցը մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է՝
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
հոդվածներ՝ 2-5, 27-31, 72-75, 119-124, 140-145, 162-165 - Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
հոդվածներ՝ 25-40, 64-79, 85․2-93 - ՀՀ Անտառային օրենսգիրք
հոդվածներ՝ 2-10, 16-20, 34-44, 57-61 - ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
հոդվածներ՝ 4, 101-106, 111-115, 171-175, 192-200, 228-230 - ՀՀ Հողային օրենսգիրք
հոդվածներ՝ 3-10, 19-24, 55-60, 75-80, 90-96 - ՀՀ Քրեական օրենսգիրք
հոդվածներ՝ 3, 17-20, 385-391 - «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4-10, 19-25, 31-35 - «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 3-10, 12-15, 21-25, 30-34 - «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2-8 - «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 16-19, 22-30 - «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 10-15, 21-24 - «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 13-20, 28-32 - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2-9, 17-23, 30-34 - «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 20-26, 43-45, 53-57
Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց։
Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, համակարգչում նախորոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս, որոնք ուղղված են.
- մասնագիտական գիտելիքների ստուգմանը
- հմտությունների (օրինակ՝ առաջնորդում, վերլուծական մտածողություն, որոշումների կայացում, հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում, փոփոխությունների կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ժամանակի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն և այլն) ստուգմանը.
- անձնական որակների բացահայտմանը (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն):
Հանձնաժողովը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին ընտրում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի կեսից ավելի միավորներ հավաքած մասնակիցներից:
Հարցազույցի հարցատոմսի հարցերը բխում են հետևյալ իրավական ակտերի շրջանակից՝
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
- Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
- ՀՀ Անտառային օրենսգիրք
- ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
- ՀՀ Հողային օրենսգիրք
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենք
- «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
- «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
- «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
Մրցույթի ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման փուլը անցկացվելու է՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին՝ ք․ Երևան, Անաստաս Միկոյան 109/8 հասցեում։
Մրցույթի թեստավորման փուլը անցկացվելու է՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։
Մրցույթի հարցազրույցի փուլը անցկացվելու է՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը՝ 14։30-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։
Հիմնական աշխատավարձը 391040 ՀՀ դրամ է:
Աշխատաժամանակի տևողությունը՝ հերթափոխային ծառայություն։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 010304509 հեռախոսահամարով (հասցե՝ ք․ Երևան, Արմենակյան 129)։