ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի հերթափոխի տեսուչ "ծածկագրեր՝ 15-1ԷՊԾ-29.3-Ա1-46"
Վերջնաժամկետ՝ 07․10․2025
Հրապարակվել է՝ 23․09․2025
Էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի հերթափոխի տեսուչի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Ա1-46) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Էկոպարեկային ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի հերթափոխի տեսուչի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Ա1-46) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ։
Էկոպարեկային ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի հերթափոխի տեսուչի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Ա1-46) պաշտոնը կարող են զբաղեցնել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) և բավարարում են պաշտոնի անձնագրով պաշտոնին ներկայացվող պահանջներին:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք բավարարում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին։
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնում են՝
- դիմում (կցվում է):
- մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթղթերի (դիպլոմ (դիպլոմներ) լուսապատճեն.
- «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճեն.
- մեկ լուսանկար` 3x4 սմ չափի.
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն.
- անձնագրի լուսապատճեն ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի լուսապատճեն (կամ սոցիալական քարտի կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճեն).
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճեն (լուսապատճեններ).
- զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացության լուսապատճեն.
- վարորդական վկայականի լուսապատճեն (առկայության դեպքում):
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորում (գրավոր) և հարցազրույց:
Մրցույթի բոլոր 2 փուլերին քաղաքացիները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով։
1.Թեստավորումն անցկացվում է գրավոր: Ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 30 հարց, 60 րոպե։
Մասնակիցը մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է՝
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
հոդվածներ՝ 3-5, 12-15, 21-24, 123-125, 164 - Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
հոդվածներ՝ 23-25, 33-35, 48-50, 182.8 - ՀՀ Անտառային օրենսգիրք
հոդվածներ՝ 4-6, 10-13, 21-25, 43-45, 58-60 - ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
հոդվածներ՝ 14-17, 85-89, 170-173, 176-179, 189-192 - ՀՀ Հողային օրենսգիրք
հոդվածներ՝ 19-25, 33-36 - ՀՀ Քրեական օրենսգիրք
հոդվածներ՝ 3-5, 17-20, 56-59 - «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4-7, 12-14 - «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4-9, 14-18, 21-23, 30-32 - «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենք
հոդվածներ՝ 5-8 - «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4-6, 16-19, 23-27 - «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-3, 12-15, 26-30 - «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-9, 18-20, 25-29 - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2-5, 7-9, 17-23, 28-30 - «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 7-10, 19-24
2․ Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց։
Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս, որոնք ուղղված են.
- մասնագիտական գիտելիքների ստուգմանը
- հմտությունների (օրինակ՝ առաջնորդում, վերլուծական մտածողություն, որոշումների կայացում, հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում, փոփոխությունների կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ժամանակի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն և այլն) ստուգմանը.
- անձնական որակների բացահայտմանը (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն):
Հանձնաժողովը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին ընտրում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի կեսից ավելի միավորներ հավաքած մասնակիցներից:
Հարցազույցի հարցատոմսի հարցերը բխում են հետևյալ իրավական ակտերի շրջանակից՝
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
- Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
- ՀՀ Անտառային օրենսգիրք
- ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
- ՀՀ Հողային օրենսգիրք
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենք
- «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
- «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
- «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
Մրցույթի թեստավորման փուլը անցկացվելու է՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։00-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։
Մրցույթի հարցազրույցի փուլը անցկացվելու է՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը՝ 11։00-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։
Հիմնական աշխատավարձը 221312 ՀՀ դրամ է:
Աշխատաժամանակի տևողությունը՝ հերթափոխային ծառայություն։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 010304509 հեռախոսահամարով։