Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Վերջնաժամկետ՝ 11․07․2025
Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ իրավական ապահովման և վարչական վարույթի վարչության իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-28.1-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Իրավական ապահովման և վարչական վարույթի վարչության իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-28.1-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արմենակյան 129:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2025 թվականի հունիսի 12-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
• Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129):
• Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
• «ՀՀ Սահմանադրություն». հոդվածներ՝ 151, 156, 149, 161, 160, 120, 110, 117, 119, 93, 88, 90, 155
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 9, 10, 13, 14, 16, 17, 18, 19, 20
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 36
• Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 31, 33, 15
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան
• «Գրավոր խոսք».էջեր՝ 74, 94, 245, 246, 247, 248, 250
• Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ․, գլուխ 13, էջ 90,գլուխ 13, էջեր՝ 93, 94, գլուխ 13, էջ 98, գլուխ 13, էջ 105, գլուխ 14, էջ 108, գլուխ 14, էջ 109, գլուխ 14, էջ 121, 122, գլուխ 22, էջ 147
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 4, 20, 5, 6, 30, 15, 35, 50
• Անտառային օրենսգիրք. հոդվածներ՝ 3, 4, 21, 35, 38
• Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք. հոդվածներ՝ 23, 33-35, 65
• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ 20, 34, 42
• «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 5, 6, 7, 14
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
• «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Էկոպարեկային ծառայությունը անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, հեռախոսահամար՝ 010-30-45-09, էլեկտրոնային փոստի հասցե՝
[email protected]: