Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վերջնաժամկետ՝ 16․09.2025

Հրապարակվել է՝ 10.09.2025

Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝  կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 15-1-28.2-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 

Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 15-1-28.2-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը՝ ք. Երևան, Արմենակյան 129:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions  հղումով՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3.   բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

  • Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129):
  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

(Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 4-7, 20-27)

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

(Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 271, 28-34, 44, 53)

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք խումբ

(Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38)

ՀՀ անտառային օրենսգիրք

(հոդվածներ՝ 2, 4, 10, 15, 3, 17, 22, 25, 32, 46, 47)

ՀՀ հողային օրենսգիրք

(հոդվածներ՝ 1, 19, 20, 24, 25, 32, 22)

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին օրենք

(2, 4, 5)

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք

(23, 33-35, 65)

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք

(Հոդվածներ՝ 1, 4, 5, 16, 17, 22, 23)

«Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք

(հոդվածներ՝ 5, 6, 7, 14)

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անտառային օրենսգիրք 282

(Հոդվածներ՝ 2, 4, 19, 61)

Հողային օրենսգիրք 282

(հոդվածներ՝ 1, 19, 20, 24, 25, 32, 22)

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք 282

(1,5, 4, 16, 17, 22, 26, 27, 30)

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք 282

(Հոդվածներ՝ 20, 26, 34, 42, 43, 45)

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենսդրություն

Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրություն

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Էկոպարեկային ծառայությունը անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, հեռախոսահամար՝ 010-30-45-09, էլեկտրոնային փոստի հասցե՝ 
[email protected]):

Թարմացվել է՝ 11.09.2025