Հարություն Մարտիկյան
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ
Հեռ.՝ 010 30 45 24
Էլ. փոստ՝ [email protected]
Ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 30-ին Երևան քաղաքում:
Կրթություն՝
1976-1986 թթ. սովորել և ավարտել է Երևան քաղաքի N 68 միջնակարգ դպրոցը:
1986-1992 թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտության լրիվ դասընթացը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավարում։
Աշխատանքային գործունեություն՝
10.08.1993թ.–07.05.1997թ. աշխատել է ՀՀ մաքսային վարչության Արարատյան տարածաշրջանային մաքսատանը՝ տեսուչ, ավագ տեսուչ, հերթափոխի պետ, բաժանմունքի պետ, բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ։
23.10.1999թ.–16.12.2024թ. աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։
21.02.2012թ.–28.02.2019թ. աշխատել է որպես ՊԵԿ մաքսային պետի տեղակալ։
02.07.2019թ.–28.10.2021թ. զբաղեցրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդականի պաշտոնը։
16.08.2023թ.–16.12.2024թ. զբաղեցրել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնականի պաշտոնը։
11.07.2025թ.–16.01.2026թ. աշխատել է «Հոմլեքս հիպեր մոլ» ՍՊԸ-ում անվտանգության ղեկավար։
Շրջակա միջավայրի նախարարի՝ 2026 թվականի հունվարի 16-ի 8-Ա հրամանով նշանակվել է Էկոպարեկային ծառայության պետի տեղեկալ։
Այլ տվյալներ՝
26.06.1988 թ.–-21.08.1989 թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
Կոչումը՝ փոխգնդապետ:
Պարգևատրումներ՝
Ազգային անվտանգության ծառայության ընթացքում պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի մեդալներով, «Անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական, «Անվտանգության մարմինների վետերան» մեդալներով։
Օրինականության և իրավակարգի ամրապնդման, հանցագործությունների բացահայտման գործում ներդրած ավանդի, ՀՀ դատախազության մարմինների հետ սերտ համագործակցություն ապահովելու և ԱԱ մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով, ՀՀ ԱԱ ապահովման գործում դրական ձեռքբերումների համար ԱԱԾ տնօրենի կողմից պարգևատրվել է պատվոգրով։
ՀՀ քաղավիացիայի հիմնադրման 91-ամյակի առթիվ աշխատանքում նախաձեռնողականություն և ակտիվություն ցուցաբերելու համար ՀՀ ՔԱԿ նախագահի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով։
Կուսակցական պատկանելիություն՝
Անկուսակցական է։
Անձնական տվյալներ՝
Ամուսնացած է, ունի 2 զավակ: