Հայտարարություն
Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
զինանոցի զենքի, զինամթերքի, հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների, տեղամասի գույքի, տարածքի, տեղամասի ծառայողների անձնական իրերի պահոցների պահպանում և անվտանգության ապահովում.
հերթափոխի դուրս եկող ծառայողներին նրանց ամրակցված զենքի և լրակազմի, հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների պատշաճ կարգով հանձնում, զենքի փոխարինման քարտի պահպանում.
հերթափոխն ավարտած ծառայողներից նրանց ամրակցված զենքի և լրակազմի, հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների պատշաճ կարգով ընդունում․
իր հերթապահության ընթացքում հայտնաբերված, կանխված, արձանագրված օրենսդրության խախտումների, այդ թվում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների գրանցում և փոխանցում.
օրենսդրության խախտումների հաշվառման մատյանի, զենքի և զինամթերքի, հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների հանձնման-ընդուման գրքերի ակտերի, հեթապահության մատյանների պահպանում, դրանց հանձնում-ընդունում․
այլ ընթացիկ հանձնարարականների կատարում:
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամկետով։
Փորձագետի պարտականությունները՝
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
Առնվազն միջնակարգ կրթություն.
Աշխատանքային ստաժ չի պահանջվում․
Համակարգչով աշխատելու ունակություն․
զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացության առկայություն.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի իմացություն:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 12։00-ը և 14։30-ից 17։00-ը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 2025 թվականի մարտի 4-ը ներառյալ:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք․ Երևան, Արմենակյան 129:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
• Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• Հարցազրույցը։
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• Դիմում .
• Հայտարարություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
• Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
• Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը (առկայության դեպքում).
• Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենը.
զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական
• Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
• Համառոտ CV հայերեն:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. 010/30-45-09:
Վերջին նորություններ
12.11.2024
08.11.2024
05.11.2024
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023