Միջազգային իրավական ակտեր
Միջազգային իրավական ակտեր
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության վերաբերյալ
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և համայնքային զարգացման կանաչ աճի խթանում՝ կլիմայի փոփոխության մեղմման միջոցով» ծրագրի շրջանակներում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 3 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում (Հրազդանի, Սիսիանի և Տաշիրի) 2022 թվականից իրականացվել են 6 հատ ժամանակակից ջերմոցային համալիրների հիմնադրման աշխատանքներ: «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում հիմնադրված 2 ջերմոցներում 2023 թվականի գարնանն արդեն իսկ կատարվել է ցանք, իսկ մնացած 4 ջերմոցներում փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման աշխատանքները կսկսվեն 2024 թվականին:
Վերը նշված ծրագրի շրջանակներում անտառային ոլորտի մասնագետների և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացներն անց են կացվել միջազգային փորձագետների կողմից, որի ընթացքում ներկայացվել են անտառային լանդշաֆտների վերականգնման, փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման, սերմերի մթերման և այլ աշխատանքների իրականացման մեթոդները, ինչպես նաև քննարկվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների արդյունավետ իրականացման վերաբերյալ այլ հարցեր:
Հրազդանի, Սիսիանի և Տաշիրի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպվել նաև անմիջապես ջերմոցային համալիրներում, որի հիմնական նպատակն է զարգացնել տնկարանների անձնակազմի և աշխատողների կարողությունները՝ կատարելագործելով նրանց տեսական և գործնական հմտությունները:
Վերջին նորություններ
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023
23.11.2023
14.11.2023
18.10.2023