Կրտսեր պաշտոնների համալրման վերաբերյալ
Կրտսեր պաշտոնների համալրման վերաբերյալ
Ուշադրությո՜ւն․․․․
Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ այն քաղաքացիները, ովքեր չունեն բարձրագույն կրթություն և աշխատանքային ստաժ, սակայն ցանկանում են համալրել շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության շարքերը և իրենց ներդրումն ունենալ բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների պահպանության գործում, նպաստել կենսաբազմազանության ու էկոհամակարգերի պահպանմանն ու ընդլայնմանը, ունեն հնարավորություն մասնակցելու էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության կրտսեր խմբի 6 թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվող մրցույթներին:
Մրցույթները կհրապարակվեն էկոպարեկային ծառայության պաշտոնական կայքէջի «Էկոպարեկային ծառայության համալրում» (https://ecopatrolservice.am/am/replenishment-of-the-eco-patrol-service) բաժնում 2024 թվականի նոյեմբերի 12-ին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 10 աշխատանքային օրվա ընթացքում (մինչև սույն թվականի նոյեմբերի 26-ը) ներկայացնել՝
1) դիմում,
2) «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճեն,
3) մեկ լուսանկար` 3x4 սմ չափի,
4) անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
5) անձնագրի լուսապատճեն ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի լուսապատճեն (կամ սոցիալական քարտի կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճեն),
6) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացության լուսապատճեն,
7) վարորդական վկայականի լուսապատճեն (առկայության դեպքում):
Մուտք գործելով էկոպարեկային ծառայության կայքի վերոնշյալ բաժինը՝ կարող եք ձեռք բերել մանրամասն տեղեկատվություն՝ յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված պահանջների, պաշտոնի անձնագրի, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, մրցույթի անցկացման փուլերի, աշխատաժամանակի տևողության, հիմնական աշխատավարձի վերաբերյալ։ Անցնելով ակտիվ հղումներով կարող եք բեռնել նաև դիմումի օրինակելի ձևի էլեկտրոնային օրինակը։
Եկե՜ք համալրելու էկոպարեկային ծառայության դինամիկ և կենսունակ թիմը։
Վերջին նորություններ
12.11.2024
08.11.2024
05.11.2024
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023