Foresta 2023 նիստ Սան Մարինոյում
Foresta 2023 նիստ Սան Մարինոյում
Սույն թվականի նոյեմբերի 23-ին ամփոփվել և ավարտվել է Սան Մարինոյում անցկացվող ԵՏՀ Անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի և FAO անտառային հանձնաժողովի համատեղ Foresta 2023 քառօրյա նիստը:
Նիստին մասնակցել են նաև Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը:
Foresta 2023 նիստի ընթացքում բարձրաձայնվել են անտառային և առհասարակ բնապահպանական կարևորագույն խնդիրներ և նախանշվել են դրանց լուծման ուղիները,
Տեղի է ունեցել միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակում, շահագրգիռ գործընկերների հետ քննարկվել են անտառների կայուն կառավարման հիմնական մարտահրավերները, մշակվել են համատեղ մեխանիզմներ՝ խնդիրների օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով, մշակվել են առաջիկա տարիների բնապահպանական միջոցառումների պլաններ,
Foresta 2023-ի շրջանակներում տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել են նիստի մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչները,
Նիստի ավարտին մասնակից պետությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին՝ արդյունավետ աշխատանքային քննարկումների և օգտակար տեղեկատվության ստացման համար:
Վերջին նորություններ
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023
23.11.2023
14.11.2023
18.10.2023