Ծառայության պատմությունը
Ծառայության պատմությունը
1953 թ-ին ԽՍՀՄ-ում կազմավորվում է Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը
1957թ․-ին այն միավորվում է ԽՍՀՄ անտառային արդյունաբերության նախարարության հետ:
1961 թ-ին ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր ստեղծվում է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը, որը 1967 թվականի մարտին, ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով վերակազմավորվում է ՀԽՍՀ Մինիստրների սովետի Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտեի:
Հայաստանի ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի 1966թ․-ի մարտի 24-ի որոշման հիման վրա, 1966թ. հունիսի 21-ի հրամանով Անտառային տնտեսության գլխավոր վարչության բազայի վրա ստեղծվում է Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեն, որը ենթարկվում էր Մոսկվայում գտնվող ԽՍՀՄ Պետական Անտառային Կոմիտեին, ինչպես նաև ՀԽՍՀ նախարարների խորհրդին:
ՀՀ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կենտրոնական ապարատի պաշտոնատար անձինք և մասնագետները հանդիսանում էին Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցներ և ունեին համապատասխան կոչումներ, իրավունքներ և պարտականություններ:
Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտեն 1986 թվականի փետրվարի 26-ին ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ վերակազմավորվում է ՀԽՍՀ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի:
ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի հունիսի 24-ի թիվ 362 որոշման համաձայն Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեն դառնում է «Հայանտառ» Անտառտնտեսական արտադրական միավորում:
1989 թվականի հունվարի 8-ին, ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեն վերանվանվում է Բնության պահպանության պետական կոմիտեի: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Բնության պահպանության պետական կոմիտեն վերակազմավորվել է Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության:
ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության 1991 թ. անկախացումից հետո «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը մինչև 1992թ. փետրվար ամիսը շարունակում է գործել նույն կարգավիճակով և կառուցվածքով։
1992 թվականի հունվար ամսից «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը ՀՀ վարչապետի հրամանով ընդգրկվում է ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության կազմում որպես «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում:
1995 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը վերանվանվում է Բնության պահպանության և ընդերքի նախարարության:
ՀՀ վարչապետի 1995 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը հանձնվում է ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը և վերակազմավորվում որպես Հայաստանի անտառային ազգային ծառայութուն` «Հայանտառ» պետական ձեռնարկություն:
ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 538 որոշմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 123 հրամանով «Հայանտառ» պետական ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես «Հայանտառ» ՊՓԲԸ պետական փակ բաժնետիրական ընկերություն, դառնալով շահույթ հետապնդող կազմակերպություն: Այդ ընթացքում պետական կառավարման և պետական վերահսկողության գործառույթները վերապահվում են ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարությանը:
1997-1998թթ. «Հայանտառ» ՊՓԲԸ ենթակայությունից դուրս են բերվում պետարգելոցները, Եղվարդի պետտնկարանը և դենդրոպարկերը և հանձնվում են ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության անմիջական ենթակայության:
ՀՀ Կառավարության 2002 թ-ի հուլիսի 25-ի 1054-Ն հրամանով «Հայանտառ» ՊՓԲԸ հիման վրա ստեղծվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է «Հայանտառ» ՊՓԲԸ իրավահաջորդը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ին 1237-Ն որոշմամբ ստեղծվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։ 2004 թ-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը կից ստեղծվում է Անտառների կառավարման գործակալություն։
ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7-Ն որոշման համաձայն` անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի պետական կառավարման իրավասությունները վերապահվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, իսկ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրավասությունները` ՀՀ բնապահպանության նախարարությանը:
ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի թիվ 7-Ն որոշման համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հանձնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության:
2005 թ-ին ՀՀ Գյուղատնտեսության կից գործող Անտառների կառավարման գործակալությունը վերանվանվում է Անտառների կառավարման վարչության։ Մոտ 6 ամիս գործելուց հետո այս վաչրությւոնը միացվում է նախարարությանը կից Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչությանը և ընդհանուր վարչությունը վերանվանվում է Բուսաբուծության, անտառաբուծության և բույսերի պաշտպանության վարչության, որի ենթակաության տակ գործելուց է լինում անտառաբուծության բաժինը, որին ենթարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։ 2012 թ-ին Բուսաբուծության, անտառաբուծության և բույսերի պաշտպանության վարչությունից առանձնացվում է անտառների կառավարման մասը և ստեղծվում է Անտառաբուծության բաժին, որը գործում է մինչև 2018թ-ը։
2017թ-ի նոյեմբերին ընդունվում է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, որը հիմք է հանդիսանում Անտառային Կոմիտե ստեղծելու համար։
ՀՀ նախագահի 2017թ․ դեկտեմբերի 20-ի Բնապահպանության նախարարի հրամանագրով ստեղծվում է Անտառային կոմիտեն, որի ենթակայության տակ 2018թ-ից սկսում է գործել «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։
2017 թ-ից Անտառաբուծության բաժնի մի շարք գործառույթներ վերապահվում են կոմիտեին։
2018թ-ին Բնապահպանության նախարարությում ստեղծվում է Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն, որը 2020 թ-ին վերակառուցվում է երկու առանձին վարչույթունների՝ Անտառային քաղաքակնության վարչության և ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչություն։
2019 թվականի մայիսի 8-ի «ՀՀ օրենքը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքով ՀՀ բնապահպանության նախարարությունը անվանափոխվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։
2019-ից Անտառային կոմիտեն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ։
Վերջին նորություններ
12.11.2024
08.11.2024
05.11.2024
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023