ՇՄՆ Էկոպարեկային Ծառայության նախագահի տեղակալ - Արուսյակ Սիրադեղյան

ՇՄՆ Էկոպարեկային Ծառայության նախագահի տեղակալ - Արուսյակ Սիրադեղյան

Հեռ․ 010 65 02 70

Էլ․ փոստ՝ [email protected]

Կենսագրություն

Ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքում:

1999-2003թթ սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետի «անտառային ճարտարագիտական գործ» մասնագիտությունը՝ ստանալով ճարտարագետ-անտառագետի բակալավարի որակավորում:

2005-2007 թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի «անտառ-պարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությունը՝ ստանալով անտառագետի մագիստրոսի որակավորում:

07.06.2004թ -25.07.2005թ աշխատել է «Հայանտառ» ՊՓԲԸ անտառների վերարտադրության և ագրոանտառաբուծության բաժնում որպես գլխավոր մասնագետ

25.07.2005թ - 01.10.2014թ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառվերականգնման և անտառապատման բաժնի գլխավոր մասնագետ

01.10.2014թ – 11.07.2018թ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնում որպես գլխավոր մասնագետ

11.07.2018թ-ից մինչ օրս Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ

Ամուսնացած է :