Հայտարարություն

Հայտարարություն

Էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Սյունիքի և Սիսիանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-218) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Սյունիքի և Սիսիանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-218) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ։
Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Սյունիքի և Սիսիանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-218) պաշտոնը կարող են զբաղեցնել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) և բավարարում են պաշտոնի անձնագրով պաշտոնին ներկայացվող պահանջներին:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Արտաքին մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք բավարարում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին։

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնում են՝
1) դիմում (կցվում է):
2) մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթղթերի (դիպլոմ (դիպլոմներ) լուսապատճեն.
3) «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճեն.
4) մեկ լուսանկար` 3x4 սմ չափի.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն.
6) անձնագրի լուսապատճեն ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի լուսապատճեն (կամ սոցիալական քարտի կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճեն).
7) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճեն (լուսապատճեններ).
8) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացության լուսապատճեն.
9) վարորդական վկայականի լուսապատճեն (առկայության դեպքում):

Մրցույթն անցկացվելու է երեք փուլով՝ ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգում, թեստավորում (գրավոր) և հարցազրույց:

Մրցույթի բոլոր 3 փուլերին քաղաքացիները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով։

Ֆիզիկական պատրաստվածության վիճակը ստուգվում է մրցույթի առաջին փուլում՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1009-Ն որոշման 3-րդ ձևով սահմանված նորմատիվներին համապատասխան (կցվում է): Ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները թույլատրվում է հանձնել սպորտային համազգեստով և մարզական կոշիկով:

Թեստավորումն անցկացվում է գրավոր: Ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում թեստերը ներառում են 40 հարց, որի համար տրամադրվում է 80 րոպե ժամանակ։

Մասնակիցը մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
հոդվածներ՝ 2-5, 27-31, 72-75, 119-124, 140-145, 162-165
2) Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
հոդվածներ՝ 25-40, 64-79, 85․2-93
3) ՀՀ Անտառային օրենսգիրք
հոդվածներ՝ 2-10, 16-20, 34-44, 57-61
4) ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
հոդվածներ՝ 4, 101-106, 111-115, 171-175, 192-200, 228-230
5) ՀՀ Հողային օրենսգիրք
հոդվածներ՝ 3-10, 19-24, 55-60, 75-80, 90-96
6) ՀՀ Քրեական օրենսգիրք
հոդվածներ՝ 3, 17-20, 385-391
7) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4-10, 19-25, 31-35
8) «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 3-10, 12-15, 21-25, 30-34
9) «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2-8
10) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 16-19, 22-30
11) «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 10-15, 21-24
12) «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 13-20, 28-32
13) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2-9, 17-23, 30-34
14) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 20-26, 43-45, 53-57
Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց։
Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, համակարգչում նախորոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս, որոնք ուղղված են.
1) մասնագիտական գիտելիքների ստուգմանը
2) հմտությունների (օրինակ՝ առաջնորդում, վերլուծական մտածողություն, որոշումների կայացում, հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում, փոփոխությունների կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ժամանակի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն և այլն) ստուգմանը.
3) անձնական որակների բացահայտմանը (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն):

Հանձնաժողովը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին ընտրում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի կեսից ավելի միավորներ հավաքած մասնակիցներից:

Հարցազույցի հարցատոմսի հարցերը բխում են հետևյալ իրավական ակտերի շրջանակից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
ՀՀ Անտառային օրենսգիրք
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
ՀՀ Հողային օրենսգիրք
ՀՀ Քրեական օրենսգիրք
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
«Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենք
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք

Մրցույթի ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման փուլը անցկացվելու է՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին՝ ք․ Երևան, Անաստաս Միկոյան 109/8 հասցեում։

Մրցույթի թեստավորման փուլը անցկացվելու է՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14։00-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։

Մրցույթի հարցազրույցի փուլը անցկացվելու է՝ 2025 թվականի հունվարի 8-ին՝ ժամը՝ 16։00-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։


Հիմնական աշխատավարձը 391040 ՀՀ դրամ է:

Աշխատաժամանակի տևողությունը՝ հերթափոխային ծառայություն։


Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 010304509 հեռախոսահամարով (հասցե՝ ք․ Երևան, Արմենակյան 129)։