Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

մասնակցում է Ծառայության աշխատողների նյութատեխնիկական սպասարկմանը՝ այդ թվում տրանսպորտային միջոցների.

մասնակցում է Ծառայության շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման ապահովման հետ կապված աշխատանքներին.

մասնակցում է Ծառայության վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործման, բարեկարգման, ընթացիկ և կապիտալ շինարարության աշխատանքների իրականացման ապահովմանը.

մասնակցում է Ծառայությանն ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանմանը.

իրականացնում է Ծառայության ապրանքանյութական արժեքների ստացման, պահեստավորման, բաշխման և պահպանման գործընթացը։

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամկետով։

Փորձագետի պարտականությունները՝

• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:

• Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:

• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:

• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

- համակարգչով աշխատելու ունակություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, Էկոպարեկային ծառայության մասին, Հանրային ծառայության մասին, Քաղաքացիական ծառայության մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք, Հարկային օրենսգիրք.

- Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով գործառնությունների իրականացում:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 12։00-ը և 14։30-ից 17։00-ը։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ:

Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ:

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

• Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.

• Հարցազրույցը։

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• Դիմում (կցվում է):
• Հայտարարություն (կցվում է): Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
• Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
• Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը (առկայության դեպքում).
• Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենը.
• Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
• Համառոտ CV հայերեն:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. 010/30-45-09: