Էկոպարեկային Ծառայության պետ

Էկոպարեկային Ծառայության պետ

ՇՄՆ Էկոպարեկային Ծառայության պետ – Վլադիմիր Կիրակոսյան

Կենսագրություն

 

Ծնվել է 1984 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքում։

2005-2008 թթ. սովորել և ավարտել է Երևանի իրավա-տնտեսագիտական և կառավարման քոլեջը, ստանալով «էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում, աուդիտ» մասնագիտությունը և «հաշվապահի» որակավորումը։

2012–2014 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ն․Աճեմյանի անվան տարածաշրջանային N 2 պետական քոլեջը, ստանալով «ապահովագրական գործ /ըստ ճյուղերի/ մասնագիտությունը և «ապահովագրական գործի մասնագետ» որակավորումը։

2018-2021 թթ. սովորել և ավարտել է Հյուսիսային համալսարանը, ստանալով «կառավարում» (կառավարում/ ըստ ոլորտի) մասնագիտությունը և «կառավարման» բակալավրի աստիճան։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ֆակուլտետը։

04․10․2010թ․-28․12․2015թ․ աշխատել է «Էլկա Պրինտ» ՍՊԸ-ում որպես տնօրեն։

24․01․2019թ․-08․12․2020թ. աշխատել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում որպես տնօրենի տեղակալ։

26․01․2021թ․-12․01․2022թ. աշխատել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի օգնական։

2022 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Անտառային կոմիտեի նախագահ։

2022 թվականի հուլիսի 15-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ։

2002-2004 թթ.ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին։

Ամուսնացած է, ունի 3 զավակ: