Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր՝ նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի ընդունման և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը
«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:
Նախարարը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման ծառայություն հիմնելու առաջնահերթությունը, այն է՝ գործող 8-ժամյա ծառայությունն առաջարկվում է դարձնել 24-ժամյա:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝
Անտառային կոմիտեն անվանափոխվում է Շրջակա միջավայրի պահպանության ծառայության,
տարանջատվում է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները՝ Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի պետական անտառների և անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,
կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության (այսուհետ՝ Օրենսդրություն) կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները,
շրջակա միջավայրի պահպանության ծառայողին իրավունք է վերապահվում միայն շրջակա միջավայրի պահպանության ծառայության ընթացքում արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախատման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախատման դեպքերով շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 24/7 ռեժիմով ապահովումը,
oրենuդրությամբ սահմանված իրավասության սահմաններում Օրենսդրության իրավախախտումների հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովումը.
պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների պահպանման ապահովումը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը,
Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը,
Ծառայության հսկողության շրջանակներում հայտնաբերված և արձանագրված վարչական իրավախախտումների դեպքերով վարույթի իրականացումը և պատասխանատվության միջոցի նշանակման մասին որոշման կայացումը,
Իրավախախտումները կանխելու, դեպքի վայրից իրավախախտների հեռանալու հնարավորությունը սահմանափակելու և վերջիններիս ոստիկանություն ներկայացնելու, Ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դրանց կատարմանը խոչընդոտելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով Ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (հարկադրանք):
Եզրափակիչ ելույթում նախարարն անդրադարձել է պատգամավորների կողմից հնչած մտահոգություններին։
Վերջին նորություններ
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023
23.11.2023
14.11.2023
18.10.2023