Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝


1․ Ծառայության պետի և գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստում, ստորագրման ներկայացում, ինչպես նաև դրանց գրանցման և հաշվառման գործընթացի իրականացում,
2․ Ծառայության էկոպարեկային ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքների իրականացում,
3․ Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ Ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի կազմման, դրանցում փոփոխություններ կատարելու աշխատանքների իրականացում,
4․ Ծառայության և քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում Ծառայության և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ, բացառությամբ գլխավոր քարտուղարի, թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացում,
5․ Էկոպարեկային ծառայության և քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործընթացների ժամկետների պահպանման աշխատանքների իրականացում,
6․ Ծառայության պետի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց անձնական գործերի վարման, անձնական գործերի պահպանության և դրանցում պարունակվող տեղեկությունների գաղտնիության աշխատանքների իրականացում,
7․ Ծառայության էկոպարեկային ծառայողների և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքների իրականացում,
8․ Ծառայության աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի, համաձայնագրերի կնքման և ծանուցումների հետ կապված աշխատանքների իրականացում,
9․ Ծառայության պետի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքների իրականացում,
10․ աշխատանքային ներքին կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում,
11․ Ծառայության հաջորդ տարվաաշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքների իրականացում,
12․ Ծառայությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման իրականացում,
13․ Ծառայության աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքների իրականացում,
14․ Ծառայության բարեվարքության հետ կապված աշխատանքների իրականացում,
15․ Ծառայության աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքների իրականացում,
16․ Ծառայության անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրության, վերլուծության իրականացում և դրանց վերաբերյալ գլխավոր քարտուղարին առաջարկությունների ներկայացում։

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամկետով։

Փորձագետի պարտականությունները՝


• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- Բարձրագույն կրթություն,
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
- համակարգչով աշխատելու ունակություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
- Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
- «Հանրային ծառայության մասին» օրենք
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
- «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
- «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք
- «Էկոպարեկային ծառայության մասին» օրենք
- շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հունվարի 11-ի «Շրջակա միջավայրի նախարարի 2018 թվականի հունիսի 22-ի N 172-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, էկոպարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու և շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 488-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 14-Լ հրամանի և այլ իրավական ակտերի իմացություն:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 12։00-ը և 14։30-ից 17։00-ը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի օգոստոսի 8-ը ներառյալ:
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
• Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• Հարցազրույցը։

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

Դիմում (ձևը կցվում է).

Հայտարարություն (ձևը կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.

• Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
• Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
• Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենը.
• Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
• Համառոտ CV հայերեն:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. 010/30-45-09:

Ծրագիր 291-Ա