Հայտարարություն

Հայտարարություն

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝


ա․ բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման և բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման գործընթացի նկատմամբ հսկողություն,
բ․ սահմանված ժամկետում իրավախախտողի կողմից, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գործընթացի նկատմամբ հսկողություն,
գ․ իրավախախտումների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության վերլուծություն և իրավախախտման դեպքերի կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,
դ․ հաշվարկված վնասի գումարի հատուցումն ապահովելու նպատակով իրականացվող աշխատանքներին (հայցադիմումների կազմում, դատական ներկայացուցչություն և այլն) մասնակցություն,
ե․ վարչության կողմից իրականացվող այլ ընթացիկ աշխատանքներ։

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից վեց ամիս ժամկետով։

Փորձագետի պարտականությունները՝


• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝


- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բնապահպանության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ․
- համակարգչով աշխատելու ունակություն, ռուսերեն լեզվի իմացություն.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության անտառային, Հայաստանի Հանրապետության հողային, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին», «Էկոպարեկային ծառայության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», Հանրային ծառայության մասին, Քաղաքացիական ծառայության մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գիրքը հաստատելու մասին» N 71-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գիրքը հաստատելու մասին» N 72-Ն որոշումների, շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հունվարի 11-ի «Շրջակա միջավայրի նախարարի 2018 թվականի հունիսի 22-ի N 172-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, էկոպարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու և շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 488-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 14-Լ հրամանի և այլ իրավական ակտերի իմացություն:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 12։00-ը և 14։30-ից 17։00-ը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի մայիսի 16-ը ներառյալ:
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
• Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• Հարցազրույցը։

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

Դիմում (ձևը կցվում է).

Հայտարարություն (ձևը կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.

• Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի)՝ դիպլոմի(ների) պատճեն(ներ)ը.
• Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
• Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
• Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենը.
• Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
• Համառոտ CV հայերեն:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. 010/30-45-09:

Ծրագիր 150-Ա