Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոպարեկային ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
(ծածկագիրը՝ 15-1-28․5-Մ2-2)

Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է Ծառայության աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի, համաձայնագրերի կնքման և ծանուցումների հետ կապված աշխատանքները.
2) իրականացնում է Ծառայության պետի և գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի կազմման և հաստատման ներկայացման աշխատանքները.
3) յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար իրականացնում է արձակուրդի տրամադրման ժամանակացույցի նախապատրաստական աշխատանքները.
4) իրականացնում է քաղաքացիական ծառայողների անվանացանկի վարման, պաշտոնների անձնագրերի կազմման (փոփոխման) աշխատանքները.
5) իրականացնում է Ծառայության քաղաքացիական ծառայության և էկոպարեկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
6) իրականացնում է Ծառայությունում փորձագետ ներգրավելու նպատակով հայտարարությունների նախապատրաստական և հարցազրույցների վարման աշխատանքները.
7) իրականացնում է Ծառայության հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները.
8) իրականացնում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկան Ծառայությունում անցկացնելու կազմակերպման գործընթացը.
9) իրականացնում է Ծառայության էկոպարեկային ծառայողների և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
10) իրականացնում է Ծառայության էկոպարեկային ծառայության և քաղաքացիկան ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքները.
11) իրականացնում է Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ էկոպարեկային ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի կազմման, դրանցում փոփոխություններ կատարելու աշխատանքները.
12) իրականացնում է Ծառայության պետի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև էկոպարեկային ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, անձնական գործերի պահպանության և դրանցում պարունակվող տեղեկությունների գաղտնիության աշխատանքները.
13) իրականացնում է հսկողություն աշխատանքային ներքին կանոնների պահպանման նկատմամբ.
14) իրականացնում է Ծառայության աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`

• Բարձրագույն կրթություն
• Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
• Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տրանսպորտի բնագավառում կամ ճարտարագիտության բնակավառում կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառում կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ․
• Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը՝ մինչև 11․03․2027թ.
• Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27․08.2024թ.
• Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ:
• հեռ 010/30-45-09 , էլ. փոստ՝ [email protected] ։
• Ընտրություն կատարելու եղանակն է՝ հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում Կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով,
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3+4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• համառոտ CV:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: