Հայտարարություն

Հայտարարություն

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ»-Ի ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

ա. սահմանված ժամկետում պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության (այսուհետ՝ Օրենսդրություն)   կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն.

բ. պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովում.

գ. Օրենսդրության խախտումների հայտնաբերում, կանխում և կանխարգելում․

դ. պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացում․

ե. պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, ապօրինի արածեցումների, աղտոտման, աղբոտման և կենսաբազմազանությանը վնաս պատճառող, օրենսդրությամբ արգելված այլ գործողություններ կանխելու ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացում:

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից վեց ամիս ժամկետով։

Փորձագետի պարտականությունները՝

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

համակարգչով աշխատելու ունակություն․

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Էկոպարեկային ծառայության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և այլ իրավական ակտերի իմացություն:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 12։00-ը և 14։30-ից 17։00-ը։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի հունիսի 27-ը ներառյալ:
Աշխատանքների կատարման վայրն է` ք. Սևան, Կարմիր բանակի 56:

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝


•Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

Դիմում (ձևը կցվում է).

Հայտարարություն (ձևը կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.

• Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի)՝ դիպլոմի(ների) պատճեն(ներ)ը.
• Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
• Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
• Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենը.
• Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
• Համառոտ CV հայերեն:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:


Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. 010/30-45-09:

Ծրագիր 189-Ա