Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
ա․ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի ընդունում և մշակման, ստուգման, հաշվապահական ձևակերպման աշխատանքների իրականացում.
բ․ Ծառայության ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների, դրանց ամորտիզացիայի հաշվառման, փաստաթղթավորման և հաշվապահական ձևակերպման, ակտիվների և պարտավորությունների գույքագրման փաստաթղթերի կազմման և ստուգման իրականացում.
գ․ հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկանքների, ցուցանիշների վերաբերյալ գրությունների նախապատրաստում.
դ․ սահմանված ժամկետներում՝ Օրենքով սահմանված կարգով Ծառայության աշխատակիցների աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների, ամենամյա, չօգտագործված արձակուրդների, հիվանդության և մայրության նպաստների, գործուղման գումարների հաշվարկման մասնակցում, վճարային տեղեկագրերի կազմում.
ե․ հաշվետվությունների կազմման, տեղեկանքների նախապատրաստման և Վարչության պետ-գլխավոր հաշվապահին ներկայացման իրականացում.
զ․ Վարչության պետ-գլխավոր հաշվապահին ֆինանսական բնույթի պարտականություններ և իրավունքներ նախատեսող իրավական ակտերի կիրառման գործընթացում թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
է․ սահմանված կարգով սոց. փաթեթի շահառուների և «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային համակարգի վարման ընթացիկ և շարունակական համակարգման աշխատանքների իրականացում․
ը․ ֆինանսական և հաշվապահական հաշվետվություններ կազմելու և վերլուծություն կատարելու նպատակով անհրաժեշտ տվյալների հավաքագրման աշխատանքների իրականացում։


Փորձագետը ներգրավվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը։

Փորձագետի պարտականությունները՝
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
• Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
• Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
• Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
- համակարգչով աշխատելու ունակություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի, Հարկային օրենսգրքի. Էկոպարեկային ծառայության մասին, Հանրային ծառայության մասին, Քաղաքացիական ծառայության մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների իմացություն,
- «ՀԾ 7» և «ՀԾ Ձեռնարկություն» համակարգչային ծրագրերով հաշվապահական հաշվառման վարում․
- Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով գործառնությունների իրականացում:


Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 12։00-ը և 14։30-ից 17։00-ը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ:
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
• Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• Հարցազրույցը։

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

Դիմում (ձևը կցվում է).

Հայտարարություն (ձևը կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.

• Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի)՝ դիպլոմի(ների) պատճեն(ներ)ը.
• Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
• Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
• Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենը.
• Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
• Համառոտ CV հայերեն:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. 010/30-45-09:

Ծրագիր 345-Ա