Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն
 

Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիրը` 15-1-28.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:


Արտաքին մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիրը` 15-1-28.5-Ղ4-1 (ծածկագիրը` 15-1-28.2-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:


Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:


Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիրը` 15-1-28.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:


Անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիրը` 15-1-28.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց).
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը. (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը).
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ներ)ը.
4. աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) լուսապատճեն(ներ)ը.
5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը.
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի օգոստոսի 14-ի ժամը 09:00-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը՝ ժամը 24։00-ը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:
Հիշեցում՝ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Էկոպարեկային ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10։00-ին, Էկոպարեկային ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձը 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ է։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։


Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝


Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
հոդվածներ՝ 2, 4, 164, 8, 90, 94, 93, 122, 125

Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 38, 10, 18, 20, 22, 23, 24

«Հանրային ծառայության մասին» օրենք
հոդվածներ՝ 1, 31, 9, 4, 6, 17, 53, 14

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
հոդվածներ՝ 23, 34, 2, 4, 10, 12, 17, 22

ՀՀ Աշխատանքային օրեսգիրք
հոդվածներ՝ 87, 101, 170, 183, 185, 187, 85, 86, 95, 105, 106

Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90,գլուխ 13, էջեր՝ 93, 94, գլուխ 13, էջ 98, գլուխ 13, էջ 105, գլուխ 14, էջ 108, գլուխ 14, էջ 109, գլուխ 14, էջ 121, 122, գլուխ 22, էջ 147
հոդվածներ՝ 87, 101, 170, 183, 185, 187, 85, 86, 95, 105, 106


Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։
Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.
Աղգաշյան։ Երևան 2012թ․

 

Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ,§6.2

Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջեր 74, 94, 245, 246, 247, 248, 250

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում` https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝


1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն

Պաշտոնի անձնագիր

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Էկոպարեկային ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 010/30-45-09 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով: